ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ոստիկանությունը գործողություններ է իրականացնում «Յանս» ակումբում։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Դիմակավորված անձինք մտել են ակումբի տարածք։ Ոստիկանությունն առայժմ չի հաստատում այս լուրը։
Ակումբը գտնվում է Երևանի կենտրոնում, որոշ տեղեկություններով` այն պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին, որը համարվում էր ՀՀ երրորդ նախագահի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։
Ղազարյանն այդ պաշտոնից ազատվել է մայիսի 21-ին։