Մանվելի կինն ուշագրավ մանրամասներ է պատմել, Սարոյանը վատացել է ԱԱԾ տեսանյութից հետո. ԶԼՄ

«Հրապարակ» թերթն անդրադարձել է ԱԱԾ–ի աղմկահարույց տեսանյութին հաջորդած իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. «Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն և հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել։ Նրա առողջականը վատացել է, և 2 օր է՝ «սիստեմաների տակ» է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Երեխաների նամակներն ու գողացած պահածոները. ինչպես Մանվելը թաղեց իր քաղաքական կարիերան

«Երեկ ԵԿՄ է ժամանել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել։ Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ են գրել աշխատանքից ազատվելու։ ԵԿՄ լրատվականը, մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ նույնպես»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` ԵԿՄ-ում ոմանք հակված չեն «հանձնվել», կարծում են, որ գեներալին ազատ կարձակեն։ Իսկ «անջատողականները» պլանավորում են արտահերթ համագումար՝ նոր նախագահի ընտրություն»:

«Հրապարակի մեկ այլ հրապարակման համաձայն` Նազիկ Գրիգորյանը Մանվելի զինակիցներին ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը ևս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։