Երկրաշարժ Ճապոնիայում. հարյուրավոր մարդիկ են տուժել

Երկրաշարժի օջախը եղել է 13 կիլոմետր խորության վրա։
Sputnik

Ճապոնիայի Օսակո պրեֆեկտուրայում հունիսի 18-ի առավոտյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Զոհերի և տուժածների մասին տվյալները ճշտվում են։

Վերջին տեղեկատվության համաձայն` աղետի հետևանքով մահացել են 4 մարդ, ավելի քան 350-ը վնասվածքներ են ստացել։

Երկրաշարժի օջախը եղել է 13 կմ խորության վրա։ Մի շարք շրջաններում ցնցումների ուժը հասել է 6 բալի (Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակով)։

Երկրաշարժի հետևանքով էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել։ 110 հազար տներ զրկվել են էլեկտրաէներգիայից։

Կաթվածահար է եղել նաև երկաթուղային տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը։