Վագրն Ակնալճից տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի. տեսանյութ

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից Կենդանաբանական այգի տեղափոխելուց առաջ վագրին քնեցրել էին։
Sputnik

Երևանի կենդանաբանական այգին «օթևանել» է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Ակնալճում գտնվող առանձնատանը պահվող վագրին։ Գիշատչին Երևան տեղափոխելուց առաջ քնեցրել էին. հավանաբար այդ պատճառով տեսանյութում կենդանին աշխույժ չէ։ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում ընդհանուր առմամբ եղել են 5 արջ, 1 վագր, 5 տարբեր տեսակի շներ, 7-8 խառնածին բեզոարյան այծեր, 2 սիրամարգ, կաքավներ և մեկ եղնիկ։

Հիշեցնենք, որ կենդանիներին խնամելու նախաձեռնությամբ էին հանդես եկել Երևանի կենդանաբանական այգին և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»։