Ի՞նչ է կատարվում Մանվել Գրիգորյանին պատկանող կենդանաբանական այգում. տեսանյութ

Կենդանիների ճակատագիրն անտարբեր չի թողել FPWC–ի, Երևանի կենդանաբանական այգու, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ու բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն այս պահին Էջմիածնում են` ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերում երևում են Գրիգորյանին պատկանող արջերն ու վագրերը։

Նշենք, որ ավելի վաղ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարել էր, որ պատրաստ է սեփական միջոցներով կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: Երևանի կենդանաբանական այգին էլ իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Գրիգորյանի կենդանիների փրկությանը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ էր արել Հայաստանի բնապահպաններին` գնալ, տեր կանգնել Մանվել Գրիգորյանի կենդանիներին, քանի որ պահածոների առգրավումից հետո նրանք կարող են սոված մնալ։