ԵԱՀԿ խումբը կհանդիպի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ

Այցը նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակից, դեսպանները երեք երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցը, մասնավորապես, նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համաձայն ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների: