Բանակցությունները կարող են առաջ գնալ միայն Արցախում խաղաղությունը պահպանելու պայմաններում

Պետք է պայմաններ ստեղծել արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների հարցում առաջընթաց արձանագրելու համար, կարծում են ՀՀ ԱԳՆ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Հունիս — Sputnik. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը մնում է ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրակարգում։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ադրբեջանին կարող են զրկել Եվրոպայի խորհրդի անդամակցությունից

ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ պետք է բանակցային գործընթացն առաջ տանելու համար պայմաններ ստեղծել, որոնք կենթադրեն, որ ուժի կիրառման վտանգ չկա, չկան կրակոցներ, կա առաջընթացի մթնոլորտ։

Ըստ Բալայանի` Վիեննայում, Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները հենց դրան են ուղղված։

Նշենք, որ Արցախում ԵԱՀԿ դիտորդների առաքելությունն ընդլայնելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքում։ Նախատեսվում էր, որ դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում։

Սակայն Բաքուն փաստորեն հրաժարվեց կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները` համարելով, որ դրանց իրականացումը կամրապնդի ստատուս-քվոն հակամարտության գոտում։