Համով Հայաստան. ֆրանսիական «Ֆիլե մինյոնի» հայկական գաղտնիքը

Հայ խոհարարները եվրոպացի խոհարարներից վատ չեն պատրաստում ախորժելի սթեյքները։ Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակներում կպատմեն` ինչպես «Ֆիլե մինյոն» պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Սթեյք պատրաստելու համար անհրաժեշտ է տավարի միս, աղ, պղպեղ, զեյթունի ձեթ։ Առանձին գրեմոլատա են պատրաստում կապերսի հատիկներից և պարմեզանից` ավելացնելով կիտրոնի կեղև և անանուխ։

«Խավարտի համար օգտագործում ենք սունկ, սմբուկ, դդմիկ, սխտոր, բուլղարական պղպեղ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Մարկ Ստեփանյանը։

Հաստատության շեֆ-խոհարարն առաջարկում է սթեյքի հետ հատուկ սոուս մատուցել, որը պատրաստված կլինի սնկից` սերուցքի օգտագործմամբ և համեմված կլինի սպիտակ չոր գինով, պարմեզանով, ռոքֆորով, աղ ու պղպեղով։

Մանրամասները դիտեք տեսանյութում։