Մի տան պատմություն. ինչ է եղել հայ քահանա Թեյմուրազյանցի տան հետ

Թբիլիսիի փողոցներից մեկում գտնվող եռահարկ տունը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Առաջին երկու հարկը վարձով են տվել արհեստավորներին, իսկ վերևի հարկը զբաղեցրել է հայ քահանայի ընտանիքը։ Այսօր հին տունը վերանորոգման կարիք ունի, իսկ ներկա բնակիչները սպասում են վերաբնակեցման։
Sputnik

Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն պատմում է Թիֆլիսի նշանավոր տան մասին, որտեղ ժամանակին ապրել է հայ քահանա Աշոտ Տեր Գևորգ Թեյմուրազյանցի ընտանիքը։ Ախոսպիրելի փողոցում գտվող տան ճարտարապետը Միխայիլ Օհանջանյանցն է։

Ես լրիվ պատահական մտա այս տուն, երբ հին Բեթղեհեմյան թաղամասում զբոսնելիս իջա եկեղեցու մոտի աստիճաններով և հատեցի Ասատիանի փողոցը։ Բառացիորեն երկու քայլ հետո հայտնեցի ավերակների առաջ։ Ասես երեք դյուցազունների մասին հեքիաթում լինեի։ «Ձախ գնաս, ձիուդ կկորցնես, աջ գնաս, կյանքդ կկորցնես, ուղիղ գնաս, ողջ կմնաս, բայց քեզ կմոռանաս»։

Տունը, որի մասին խոսում եմ, երկար փնտրելու կարիք չունի։ Կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Առաջ գնալով՝ ասեմ, որ տանտերը քահանա է եղել։ Տան բնակիչները նույնիսկ հիշում են նրա սերունդներին, որոնք ապրել են երրորդ հարկում։

Զանգերի ղողանջին փոխարինած լռությունը

Մի կողմ թողած աշխարհագրական դիրքը՝ գրեթե անհնար է անցնել այս տան կողքով՝ հայացքդ չսևեռելով դրան։ Չափազանց արտառոց է շքամուտքի դուռը՝ նրբագեղ, փորագրված նախշերով։ Շքամուտքի մոտ հայերեն գրություն կա. «Բարի եկաք»։

Дом священника

Մի ժամանակ պատերին հարուստ որմնանկարներ են եղել։ Հարևաններն ասում են, որ յուրաքանչյուր նկարի վրա պատկերված է եղել տարվա մի եղանակ։ Բայց դա եղել է մինչ այն, երբ տունն ազգայնացրել են և հանձնել պետությանը։ Նոր իշխանությունները պատերին խստություն են հաղորդել՝ ներկելով միանման տաղտկալի գույնով։ Բայց, ինչպես երևում է, չեն հասցրել հասնել առաստաղին։ Միգուցե այդ օրը աշխատավորի աստիճանը կոտրվել է կամ նա ավելի ուշ է ցանկացել ավարտին հասցնել «բարի մտադրությունները», բայց չի հասցրել։

Дом священника

Բայց այս շքամուտքի ամենավառ մասնիկը հիրավի նրբագեղ սանդուղքն է։ Ասես պիրուետի ժամանակ քարացած բալետի պարուհի լինի, որը ձգտում է դեպի վերև՝ լույսի մոտ։ Լույսն ընկնում է այդ շրջանի տների համար բնորոշ ապակե առաստաղի միջով։ Այստեղ լուռ է՝ ի տարբերություն հին ժամանակների, երբ օրական մի քանի անգամ տանը հնչում էր զանգերի ղողանջը։

Քրիստոնեական եկեղեցին, ավելի ճիշտ այն, ինչ այսօր մնացել է դրանից, տնից երկու քայլ հեռավորության վրա է։ Հենց այդ եկեղեցում էլ այդ ժամանակ ծառայել է տանտերը՝ քահանա Աշոտ Տեր Գևորգ Թեյմուրազյանցը։ Տան առաջին երկու հարկերը, որը կառուցվել է ճարտարապետ Միխայիլ Օհանջանյանցի նախագծով, Թեյմուրազյանցը վարձով է տվել կաշեգործ արհեստավորներին։ Երրորդ հարկում բնակվել է քահանայի ընտանիքը։

Մի շարք լուսանկարներ անելուց հետո սեղմում եմ մեծ փայտյա դռան զանգը։ Մի քանի վայրկյան հետո տան շեմին մի կին է հայտնվում։

— Մտեք, — հրավիրում է ինձ Մարիցան (այդպես է ներկայանում) և ավելացնում, որ հազիվ թե օգտակար լինի ինձ, քանի որ շատ քիչ բան գիտի տան և տանտիրոջ մասին։ Գիտի միայն, որ այս տունը պատկանել է քահանայի ու վաղուց չի վերանորոգվել։

1 / 3
Հայ քահանայի տունը
2 / 3
Հայ քահանայի տունը
3 / 3
Հայ քահանայի տունը

Մարիցայից իմանում եմ, որ նրա ընտանիքն այս բնակարանում ապրում է արդեն 30 տարի։ Նրանք բնակարանը գնել են մի հաճելի կնոջից՝ ազգությամբ հրեա Ռաիսայից։

— Գիտեք, այստեղ այնպիսի թաղամաս է, որտեղ առավելապես հայեր ու հրեաներ են ապրել։ Մեր տան ամենահին բնակիչներն ապրում են երրորդ հարկում։ Միգուցե նրանք ինձանից ավելի շատ բան իմանան։ Կարող եք բարձրանալ մուտքով, կարող եք նաև այս աստիճաններով, — ասում է Մարիցան ու ցույց տալիս պարուրաձև սանդուղքը, որը զսպանակի նման կախված է փոքրիկ բակում։ — Մենք փորձում ենք չքայլել այս աստիճանով, իսկ եթե որոշում ենք բարձրանալ, ապա ամուր բռնվում ենք։ Այդպես հուսալի է։

Շնորհակալություն հայտնելով Մարիցային՝ ես որոշում եմ ռիսկի գնալ և վերջին հարկ բարձրանալ այդ աստիճաններով։ Դանդաղ բարձրանում եմ։ Մինչև վերև եմ հասնում, իմ այցի մասին իմանում է ամբողջ բակը։ Մարիցան ինձ Դաշայից «փրկելու» համար առաջին հարկից կանչում է Հրանուշին։ Դաշան փոքր շուն է, բայց ճարպիկ և ուրախ։ Հրանուշը շատ գեղեցիկ ու հաճելի կին է։

Дом священника

Դաշայի հետ առաջին վայրկյանից ընկերանում եմ, Հրանուշի դեպքում փոխադարձ համակրանք է ծնվում։ Պատմում եմ, որ ինձ Մարիցան է ուղարկել նրանց մոտ։ Հրանուշը ժպտում է և ասում, որ շատ է սիրում, երբ Մարիցայի որդին՝ Թբիլիսիի օպերային թատրոնի մենակատարը, սկսում է առավոտյան երգել։ Նա կախարդական ձայն ունի, որն անվերջ ուզում ես լսել, ավելացնում է նա։

Քահանայի հետնորդները և կոշկի արհեստանոցը

Ահա այստեղ, այս փոքրիկ սենյակում էլ ապրել է քահանայի ընտանիքը, — Հրանուշը ինձ ցույց է տալիս պատշգամբ դուրս եկող դուռը։ — Այդ քահանայի թոռան անունը Գևորգ էր։ Նա ինձանից մեծ էր 10 տարով, ամուսնուս հասակակիցն էր։

Գևորգի պապը բազմազավակ հայր է եղել, հինգ երեխա է ունեցել։ Աղջիկը՝ Լյուսյան, նկարիչ է դարձել, Գեորգին երաժշտական ուղի է ընտրել, Արամը մանկավարժություն է սովորել և դուստրերը՝ Յուլյան և Մարիամը։ Յուլյան ամուսնու հետ միասին Թիֆլիսում հիմնել են առաջին «Շտապօգնությունը»։ Իսկ Մարիամը հետաքրքրվել է արվեստով։ Ավարտել է Թիֆլիսի բալետի ուսումնարանը և դարձել բալետի պարուհի։ Նա հասցրել է լինել Խարկովում, Մոսկվայում և նույնիսկ Բառնաուլում, որտեղ հիմնել է բալետի դպրոց։

Ի՞նչ որոշում է կայացրել դատավորը Թբիլիսիի հայկական Թանդոյանց եկեղեցու վերաբերյալ

Քահանայի մահը համընկել է Թիֆլիսում խորհրդային իշխանություն հաստատվելու հետ։ Տունն ազգայնացրել են, իսկ ընտանիքը տեղավորվել է մեկ սենյակում։ Ծանր տարիներին ապրել են միասին՝ կիսելով ուրախությունը և տխրությունը։

— Ամուսնուս ծնողներն այն կոշկակարներից են եղել, որոնց բնակեցրել են այստեղ, — շարունակում է Հրանուշը։ — Նա մեծ ընտանիքում է մեծացել։ Իսկ հետո Վովան կորցրել է հորը։ Մայրը մնացել է փոքր երեխաների հետ։ Երրորդ հարկում ապրել է նաև վրացական ընտանիք։ Նրանք կապ չեն ունեցել կոշկակարության հետ։ Բայց նախազգուշացրել են այն մասին, երբ իշխանությունները որոշեն ստուգում անցկացնել։ Շատ լավ մարդիկ են եղել։ Երբ համապատասխան ծառայությունները ստուգում են իրականացնել, ամեն ինչ հարթ է ընթացել։

Բոլորն ապրել են հաշտ ու համերաշխ։ Քահանայի երեխաները մեծացել են, ամուսնացել։ Վերջին հայտնի Թեմուրազովներից Գևորգը դարձել է մանկավարժ, հետո էլ թիվ 110 դպրոցի տնօրենը։ Գևորգը 90-ականներին Վրաստանից հեռացել է Ռուսաստան կնոջ մոտ։

Վերանորոգման սպասելիս

Տունը վաղուց վերանորոգման կարիք ունի։ Ինչպես պատմում է Հրանուշը, նա նույնիսկ մի անգամ գնացել է Թբիլիսիի զարգացման հիմնադրամի գրասենյակ։ Ցանկացել է հասկանալ, թե երբ կհասնի նրանց տան հերթը։ Հարևանությամբ՝ Գուդիաշվիլի փողոցում, արդեն սկսել են վերականգնել հին և կիսաքանդ տները։

Ինչպես հայ նկարիչը Թբիլիսիի այցեքարտը դարձավ

Այդ վթարային շենքերի համեմատ Թեյմուրազյանցի տունը հիանալի վիճակում է։ Հրանուշին վստահեցրել են, որ շուտով հերթը կհասնի նաև իրենց տանը։ Բայց ոչ ոք չգիտի, թե որքան երկար կտևի վերանորոգումը։

— Ինչպես հաղորդել են հիմնադրամի աշխատակիցները, մեզ կապահովեն ժամանակավոր բնակարանով։ Բնակարան վարձելու համար ամսական կվճարեն 400 լարի։ Գոնե իմանայինք, թե երբ է սկսվելու մեր մեծ վերաբնակեցումը, — մտորում է Հրանուշը։

Ժամանակն արագ է անցնում։ Եվս մի քանի լուսանկար եմ անում և դուրս գալիս։ Սենյակից անցնում ենք պատշգամբ։ Հարցնում եմ` կարո՞ղ եմ արդյոք պարուրաձև աստիճաններով իջնել բակ, իսկ հետո դուրս գալ։

Հրանուշը պատասխանում է, որ այդ դեպքում պետք է բացեն դարպասները։ Հարևանները փակել են այն և օգտվում են իրենց բակից զուտ անձնական նպատակներով՝ ներս չթողնելով օտար մարդկանց։ Արդյունքում ես հեռանում եմ շքամուտքով։ Վերջում խոստանում եմ կրկին այցելել ու առաջարկված սուրճը խմել մեկ ուրիշ անգամ…

Дом священника