Կաբրիոլետով շրջող արջը երկրպագում է Ռուսաստանի հավաքականին. տեսանյութ

Վուվուզելներով ու սուլոցներով Մոսկվայի փողոցներ դուրս եկած ցնծացող ռուսաստանցիները, ի զարմանս իրենց, տեսան կաբրիոլետի հետևի նստարանին նստած և շեփորը ձեռքին բռնած արջին։
Sputnik

Նախօրեին` հունիսի 14-ին, Սաուդյան Արաբիայի թիմի նկատմամբ Ռուսաստանի հավաքականի հաղթանակը տոնող բազմաթիվ երկրպագուներին էր միացել տայգայից արտասովոր հյուրը` իսկական գորշ արջը։

Վուվուզելներով ու սուլոցներով Մոսկվայի փողոցներ դուրս եկած ցնծացող ռուսաստանցիները, ի զարմանս իրենց, տեսան կաբրիոլետի հետևի նստարանին նստած և շեփորը ձեռքին բռնած արջին։

Շեփորն արջի ձեռքից խլելուց հետո, նա անհարիր ժեստ ցույց տվեց։ Facebook սոցցանցի իր էջում արտասովոր տեսարանը հրապարակել էր օգտատարերից մեկը։ Տեսանյութն անմիջապես մեծ քանակով լայքեր և դրական մեկնաբանություններ հավաքեց։