Հրմշտոց հանուն ստորագրության. ինչպես Հենոն ինքնագրեր բաժանեց Երևանում. լուսանկարներ

Sputnik

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունիսի 16-ին, ինքնագրեր բաժանեց երկրպագուներին` Երևանի «Մանկան» խաղալիքների խանութում ստորագրելով «Micki toy» խաղալիքների տուփերի, գնդակների, իր լուսանկարով պաստառների վրա։

«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ լինել իմ երկրպագուների, երեխաների ու ֆուտբոլասերների կողքին: Չնայած «Micki toy»-ը խաղալիք է, ես ինձ եմ տեսնում նրա մեջ: Ուրախ կլինեմ, որ իմ պատկերով խաղալիքը հաջողություն, ուրախություն և առողջություն բերի իմ երկրպագուներին»- նշեց Մխիթարյանը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ:

Հավելենք, որ Մխիթարյանի ստորագրությունը ստանալու կամ նրա հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ էր, և մի պահ խանութում հրմշտոց սկսվեց: Բայց Մխիթարյանի ստորագրությունը զարդարեց շատերի գնդակներն ու «Micki toy» խաղալիքները:

Հավաքականի ավագը ժամանակի սղության պատճառով նախապես ասաց, որ լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ էլ չունի ու իր կայքը պաշտոնապես բացելուց հետո հեռացավ:

1 / 16
Մարդիկ հավաքվել են խանութի մոտ, որպեսզի Մխիթարյանի ինքնագիրը ստանան
2 / 16
Micki toy
3 / 16
Հենրիխ Մխիթարյանը ստորագրում է խաղալիքի վրա
4 / 16
Այս փոքրիկն արդեն Micki toy ունի
5 / 16
Անկախ տարիքից, բոլորն ուզում են Micki toy ունենալ
6 / 16
Հենրիխ Մխիթարյանն իր երկրպագուների հետ
7 / 16
Փոքրիկ երկրպագուն
8 / 16
Micki toy ունեցող երջանիկները
9 / 16
Հենրիխ Մխիթարյանն իր երկրպագուների հետ
10 / 16
Սպասում է իր հերթին
11 / 16
Micki toy
12 / 16
Հենրիխ Մխիթարյանն ինքնագիր է բաժանում
13 / 16
Սպասում է իր հերթին
14 / 16
Ինքնագիր ստանալու համար հերթի կանգնածները
15 / 16
Հենոյի ինքնագիրը
16 / 16
Հենրիխ Մխիթարյան