Երաժիշտները Հյուսիսային պողոտայում անակնկալ են մատուցել Մարտին Յորգանցին

Մարտին Յորգանցն այս օրերին Երևանում է։ Մայրաքաղաքի կենտրոնում հայ երաժիշտները երգչի համար կատարեցին 80-ականների իր իսկ ստեղծագործությունը` «Ճկույթիկ» երգը։
Sputnik

Երգիչը վերջին անգամ Հայաստանում է եղել անցյալ տարի։ Այն ժամանակ նա պատմական հայրենիք էր եկել 15 տարվա ընդմիջումից հետո։

Իր ողջ կարիերայի ընթացքում Մարտին Յորգանցը հարյուրավոր համերգներ է տվել։ Միայն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 86 անգամ է ելույթ ունեցել։

Մանրամասները դիտեք տեսանյութում։