Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել

Մնացականյանը եկող շաբաթ Բրյուսելում կմասնակցի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հունիսի 20-21-ը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստին:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Բրյուսել մեկնել

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստը նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նախատեսված է նաև Մնացականյանի հանդիպումը Մոգերինիի հետ։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է Բրյուսել այցելել: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա նշել է, որ կառավարությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու: