Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Բրյուսել մեկնել

Ռուսաստանյան այցի արդյունքները ամփոփելիս` ՀՀ վարչապետը խոսել է նաև հետագա ծրագրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է Բրյուսել այցելել: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կլինեն, Բրյուսելում այլ միջոցառումների նույնպես կմասնակցեմ: Առաջիկայում այլ այցեր նույնպես կլինեն»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ կառավարությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու:

«Մենք շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պիտի վարենք: Արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր, ռևերսներ չեն լինի: Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա, ինչի մասին ասել եմ որպես վարչապետի թեկնածու Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ինչի մասին խոսել եմ նաև կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ»:

Նշենք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել։