ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի մասին հայտարարություն է տարածել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմել է քաղաքացիներին` Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն աջակցելու հորդորով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի, 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման համար դիմել է քաղաքացիներին։

ՀՔԾ հայտարարության մեջ ասված է. «Խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374)11 900 064»

ՀՔԾ–ն նաև խոստանում է օրենքով նախատեսված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ կհայտնեն հանցագործությունները բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ: