ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ 1–ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեսյբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ–ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են վիզաների ազատականացման, ներդրումների և այլ հարցեր։
«Ե՛վ ես, և՛ պրն դեսպանը ընդգծեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի շարք հարցեր։
Առանձնահատուկ կարևորում եմ գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի՝ շահավետ պայմաններով Հայաստան ներմուծման և լիզինգով կամ այլ շահավետ եղանակով մեր գյուղատնտեսության մեջ ներդրման հեռանկարը, որի կենսագործմանն ինտենսիվորեն հետամուտ եմ լինելու»,–գրել է Միրզոյանը։