Ֆուտբոլի երկրպագու աստղերը` Sputnik Fan Zone–ում. երկուսը` մեկում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին զուգահեռ երևանյան փաբերից մեկում մեկնարկեց Sputnik Fan Zone նախագիծը։
Sputnik

Մայրաքաղաքի «Նավավար» փաբում Ռուսաստան-Սաուդյան Արաբիա առաջին հանդիպումից ժամ առաջ համերգ տվեցին Another story Band-ի երաժիշտները, որոնք փոխանցեցին հանրահայտ «Արգենտինա-Յամայկա 5:0» խաղի «ցավը»։

Sputnik Fan Zone-ի հարթակին միացան նաև երաժիշտներն ու կատարողները` Արամոն, Դավիթ Ամալյանն ու Էդուարդ Զորիկյանը

Երկրպագուների տրամադրությունն ապահովում էին Sputnik Արմենիայի վերլուծաբաններ` հայտնի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։