ՌԱԴԻՈ

Անանյան. ««ՆորՖոլկի» գործառույթները կիրականացնի նոր ընկերությունը»

Պետեկամուտների կոմիտեի նախագահը լրագրողներին հայտնեց, թե ինչ կլինի «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության լուծարումից հետո։
Sputnik
Դավիթ Անանյան. «Նորֆոլկը» լուծարային գործընթացում է

ՀՀ ներկրվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող մենաշնորհով օժտված «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը լուծարվում է: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նաև հայտնեց, որ ապագայում «ՆորՖոլկի» գործառույթները կիրականացնի նոր ստեղծվելիք այլ ընկերություն:

«Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի նույն գործառույթը, բայց ավելի թափանցիկ ու հանրության համար շատ ավելի պարզ ձևով»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Նրա դիտարկմամբ` պետությունն այսկերպ իր վրա է վերցնում ՀՀ ներկրվող ապրանքների մաքսազերծման պատասխանատվությունը: