«Իսկ ո՞ւմ եք Դուք երկրպագելու». Փաշինյանը պատասխանել է ԱԱ–2018-ի մասին հարցին

ՀՀ վարչապետը Մոսկվայում մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։ Նրանից հետաքրքրվել են, թե ո՞ւմ է երկրպագելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի մեծ հարցազրույց է տվել RT հեռուստաալիքին, վերջում նրան հարցրեցին, թե ո՞ւմ է երկրպագելու։ Հատված հարցազրույցից։

– Ինչպե՞ս եք ձեզ զգում աշխարհի առաջնության մայրաքաղաքում։

– Շատ լավ։ Ներկա եմ գտնվելու բացման արարողությանը, համոզված եմ, որ շատ հետաքրքիր է լինելու, շատ աշխույժ և հիշարժան։ Եղանք Կարմիր հրապարակում կազմակերպած համերգին. հիանալի էր, շատ լավ, շատ ուժեղ տպավորություններ ստացանք։ Շատ հաճելի է։ Շնորհակալ եմ հրավերի համար։

Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք ավելի բացառիկ գին ենք ուզում. Փաշինյան

– Իսկ ո՞ւմ եք երկրպագելու դուք։

– Ընդհանրապես Հայաստանի հավաքականին եմ երկրպագում, սակայն, քանի որ մեր թիմը, ցավոք, չի մասնակցում առաջնությանը, բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ռուսաստանում երկօրյա աշխատանքային այցով։ Այցելության ընթացքում, մասնավորապես, նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։