ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել. այս մասին նա հայտնել է Թբիլիսիում տված ճեպազրույցի ժամանակ։
«Իմ և «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Նախօրեին մենք քննարկել ենք Վրաստանի տնտեսական քաղաքականությունը։ Վերջին ամիսներին հարցեր էին կուտակվել, որոնց շուրջ մեր մոտեցումները տարբեր էին։ Սա նորմալ գործընթաց է։ Հիմա այն պահն է, որ պետք է կուսակցության ղեկավարին հնարավորություն տանք թիմը ձևափոխել այնպես, ինչպես հարկ է համարում։ Ես տրամադրություն եմ տեսնում թիմում և որոշում եմ կայացնում ինչպես ցանկացած ղեկավար. այսօր ես թողնում եմ իմ պոստը»,– ասել է Կվիրիկաշվիլին։
Վրաստանի` արդեն նախկին վարչապետը նշել է, որ իրղեկավարությամբ կառավարությունը կարևոր բարեփոխումներ է իրականացրել, որոնց շարքում կան նաև կենսական կարևորություն ունեցող փոփոխություններ։ Չնայած տարածաշրջանում ստեղծված տնտեսական, քաղաքական իրավիճակին, նրան ու նրա թիմին հաջողվել է Վրաստանում կայունության մթնոլորտ ստեղծել։ Կվիրիկաշվիլին մատնանշել է, որ Վրաստանը տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն է գրանցել, այնտեղ բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Կվիրիկաշվիլիի խոսքով` դա հաստատում են աշխարհի բոլոր հեղինակավոր կազմակերպություններն ու դա արտացոլված է միջազգային վարկանիշային աղյուսակներում։
«Մերճիշտ, պրագմատիկքաղաքականությանարդյունքումՎրաստանումանվտանգուկայունիրավիճակէստեղծվել։ՄենքավելիմոտենքդարձելՆԱՏՕ–ինուԵՄ–ին», – ընդգծելէքաղաքականգործիչը, հավելելով, որՎրաստանըԱՄՆ–իուԵՄ–իվստահություննէվայելում։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է իշխող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և կառավարության նախագահ Կվիրիկաշվիլին, փոխանցում է Sputnik Վրաստանը։
Հանդիպումից հետո պատգամավորները հերքել էին այն ինֆորմացիան, թե կուսակցության գլխավոր գրասենյակում քննարկվել է կառավարության փոփոխության հարցը։
Կվիրիկաշվիլին գլխավորում էր Վրաստանի կառավարությունը 2013 թ.–ի հուլիսից։