Փաշինյանի ոչ պատահական նշանակումը. ո՞վ է ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատարը. ԶԼՄ

«Ժողովուրդ թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումներից մեկը պատահական չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս նշանակումը, սակայն, պատահական չէ։

Կպատժե՞ն արդյոք ցույցին միացած խաղաղապահներին. մեկնաբանում է փաստաբանը

Ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տևած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումը զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը:

Ըստ ՊՆ-ում տարածված լուրերի՝ զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ: