«Ինչպե՞ս ես, փոքրի՛կ». աղջնակը համբուրում է հեռուստացույցում երևացող Փաշինյանին. տեսանյութ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, իր ժողովրդականության գագաթնակետում է. նրան սեր են խոստովանում նույնիսկ նախադպրոցականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Հունիս — Sputnik. Փոքրիկ հայուհին, որի անունն անհայտ է, գրավեց սոցցանցերը` Փաշինյանին սեր խոստովանելով։ Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ աղջնակը հպվում է էկրանին և ասում.

–Նիկոլ ջան, ինչպե՞ս ես, իմ փոքրիկ։

Էկրանից այն կողմ Փաշինյանը չէր կարող իմանալ, թե ինչ է կատարվում այն տանը, որտեղ ապրում է աղջնակը և բնականաբար շարունակում էր իր տեսակետն արտահայտել Ստեփանակերտում ծավալված դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ։

–Իսկ ես քեզ սիրում եմ, Նիկոլ ջան,–լռեցնում էր վարչապետին նրա երկրպագուն` կրկին ու կրկին ասելով` ես քեզ սիրում եմ, Նիկոլ ջան։