Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրի շրջանակում պահպանում է առաջին հորիզոնականը. Պուտին

Անցյալ տարի երկրների միջև ապրանքաշրջանառությունը 30%–ով աճել է։ Մեծ մասամբ դա տեղի է ունեցել հայկական գյուղատնտեսական մթերքի ռուսական շուկա մատակարարումների հաշվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության մեջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելիս։

Կքննարկի՞ Փաշինյանը Պուտինի հետ Լարսի թեման. ի՞նչ է լինելու հայ փոխադրողների հարցը

«Մենք արդեն հանդիպել են Սոչիում։ Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համագործակցության ուղղությունների մեծ ծավալը` մեր հանդիպումները պահանջարկ են ունենալու», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 30%–ով։ Մեծ մասամբ դա տեղի է ունեցել հայկական գյուղատնտեսական մթերքի ռուսական շուկա մատակարարումների հաշվին։

Դրական տնտեսական արդյունքի է բերում նաև այն, որ Հայաստանը միացել է ԵԱՏՄ–ին։ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն ընթանալ փոխներգործության զարգացման ուղղությամբ։