Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զաբիվակայի հետ Մոսկվայում գնդակ է խաղացել. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում ինքնաթիռից իջնելիս դիմավորել է Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա գայլը։ Զաբիվական ու Փաշինյանը միասին լուսանկարվել են ու գնդակ խաղացել։
Sputnik

Տեսանյութում երևում է, թե որքան ճշգրիտ է Հայաստանի վարչապետը հարվածում գնդակին։

Վաղը` հունիսի 14–ին, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Աշխարհի առաջնության բացման արարողությանը։