Ադրբեջանը փորձում է ուկրաինական «Կորսարները». կարո՞ղ է արդյոք արտադրել դրանք

Չնայած «Կորսարի» ուկրաինա-ադրբեջանական հնարավոր արտադրության մասին հաղորդագրություններին՝ Ադրբեջանը կարող է նախընտրել թուրքական նմուշները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Պաշտոնական Բաքուն բանակցություններ է վարում Կիևի հետ, որպեսզի ունենա «Կորսար» հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՀՀ)։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, խոսքը ոչ միայն գնման, այլ նաև տեխնոլոգիաների տրանսֆերի և համատեղ արտադրության մասին է։ Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հետաքրքրված են «Կորսար» համալիր և ուկրաինա-բելառուսական «Սկիֆ» հակատանկային հրթիռային համալիր ձեռք բերելու հարցով։

«Մեծ Եվրասիան» կարող է միավորել Հայաստանն ու Ադրբեջանը. Կուզմինա

Sputnik Արմենիան փորձագետների հետ պարզել է, թե ինչ է իրենից ներկայացնում «Կորսարը» և որքանով է նպատակահարմար դրա արտադրությունը Ադրբեջանում։

«Экспорт вооружений» ամսագրի խմբագիր Անդրեյ Ֆրոլովը կարծում է, որ այն տեխնիկայի համար, որն ունի հայկական կողմը, այդ համալիրը բավարար է։ Այլ հարց է դրա արտադրության նպատակահարմարությունը։

«Ես խնդիրներ չեմ տեսնում Ադրբեջանում ՀՀՀ հավաքելու մեջ, եթե դետալներն առաքվելու են։ Դա ավելի արագ է։ Բայց հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է տեխնոլոգիան ամբողջությամբ յուրացնել»,-ասաց Ֆրոլովը։

Նրա խոսով՝ դա շուտ չի լինի։ Եթե Բաքվում ցանկանում են հենց հիմա և տեղում հրթիռներ ստանալ, ապա ավելի լավ է համալիրները գնել։ Ապագայում հնարավոր է, որ աստիճանաբար օգտագործվեն տեղական դետալներ և դրանց մասնաբաժինը գնալով մեծանա, նշեց զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Արցախում այդ ՀՀՀ-ներն օգտագործելուն, Ֆրոլովը նշեց`՝վերջին շրջանի հակամարտությունները ցույց են տալիս, որ հակահրթիռային համալիրները բավական ակտիվ են օգտագործվում։

Նրա հետ համաձայն է ռազմական փորձագետ, «Арсенал Отечества» ամսագրի կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Լեոնկովը: Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծաբանը նշեց, որ նման ՀՀՀ-ները կարող են օգտագործվել ցանկացած հակամարտության մեջ՝ տանկեր, հետևազորի մարտական մեքենաներ և այլ զրահապատ տեխնիկա խոցելու համար։

Թուրքիայում գործարկվեց Տրանսանատոլիական գազատարը

«Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հնարավոր է, բայց ինձ մոտ կասկածներ կան արտադրության հարցում։ Վերջին շրջանում Ուկրաինան սպառազինությունների և տեխնիկայի շատ միջոցներ է առաջարկում։ Բայց հիմնականում դրանք նմուշներ են, այլ ոչ թե սերիական արտադրություն», — ասաց Լեոնկովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրը վերջին շրջանում աստիճանաբար մահանում է։ Դեռ 90-ականներին Ուկրաինան և Ռուսաստանը մրցել են խորհրդային ժառանգությունը վաճառելու հարցում, բայց Մոսկվան աստիճանաբար նորացրել է գոյություն ունեցող համալիրները, սկսել առաջարկել նորերը։

Հիմա ուկրաինական զինատեսակները հետաքրքիր չեն։ Ուկրաինայի տեղը, նույնիսկ հետխորհրդային երկրներում, օրինակ` Ղազախստանում, զբաղեցնում է Թուրքիան, նշեց Լեոնկովը։

«Ադրբեջանը նույնպես համագործակցում է Թուրքիայի հետ։ Երբ ծագի առաջարկների միջև ընտրություն կատարելու հարցը, ապա թուրքական Roketsan ընկերությունը կարող է համապատասխան առաջարկ անել։ Ուստի համատեղ ձեռնարկությունների և արտադրության հեռանկարները բավական թույլ են», — ասաց նա։

Նա նշեց, որ չի լսել «Կորսարը» այլ երկրներ մատակարարելու մասին։ Ավելի շատ օգտագործվում են խորհրդային «Կոնկուրս», «Կոռնետ» կամ նույնիսկ «Մալյուտկի» համալիրները։

Ինչ վերաբերում է «Սկիֆ» ՀՀՀ-ին, ապա, Լեոնկովի խոսքով, համալիրներ արտադրող Ուկրաինայի և Բելառուսի համագործակցությունը բավական յուրահատուկ է. նույնիսկ` դետալների մի մասը առաքվում է Ռուսաստանից։ Կան համատեղ բելառուսա-ուկրաինական ձեռնարկություններ, որոնք սպասարկում են շարժիչները ավիացիոն գործարանի հիման վրա, բայց մնացած ամեն ինչ կրում է գաղափարական բնույթ։ Բելառուսը փորձում է, առաջին հերթին, զարգացնել իր ռազմաարդյունաբերական համալիրը։

Հայ զինվորականները մեկնել են Բելառուս. ի՞նչ կապ ունի «Պոլոնեզը»

«Կորսարը» ուկրաինական շարժական հակատանկային հրթիռային համալիր է՝ լազերի ճառագայթով նշանառության կիսաավտոմատ համակարգով։ ՀՀՀ-ն օգտագործում է 107 տրամաչափի Ռ-3 հրթիռ։ «Կորսարի» գլխավոր առանձնահատկություններից մեկը չափսերն են, որոնք թույլ են տալիս այն տեղափոխել և կրակել «ուսից»՝ առանց լրացուցիչ սարքեր կիրառելու։

«Սկիֆ» ՀՀՀ-ն մշակվել է Կիևի «Լուչ» կոնստրուկտորային բյուրոյի կողմից 2005թ-ին։ Ավելի ուշ բելառուսական «Պելենգ» ընկերության մասնակցությամբ ստեղծվել է «Սկիֆ Մ» տարբերակը՝ ջերմացույցով։ Նշանառության համակարգը գործում է լազերային ճառագայթով՝ թիրախին ավտոմատ հետևելով։