Մխիթարյանն իր երկրպագուներին ինքնագրեր կբաժանի Երևանում

Ֆուտբոլիստը հայտնել է հանդիպման տեղն ու ժամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի երկրպագուներին: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նա ինքնագրեր կբաժանի հունիսի 16-ին Երևանի «Մանկան» խանութի Մաշտոցի մասնաճյուղում, որտեղ վաճառվում են Մխիթարյանի անվանական «MickiToy» խաղալիքները:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:

Օրեր առաջ Մխիթարյանը ներկայացրել է իր արտաքինով «MickiToy» խաղալիքը, որը հայերեն ու անգլերեն է խոսում հենց ֆուտբոլիստի ձայնով։ MickiToy-ի հագին Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկն է։