Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանին աջակցել են ՄԱԿ-ի 177 անդամ երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik.  Հայաստանը մտել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կազմի մեջ։ Այդ մասին Twitter-ում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանը 177 կողմ ձայնով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ։ Շնորհակալություն ՄԱԿ-ի՝ աջակցություն ցուցաբերած բոլոր անդամ երկրներին», — ժամեր առաջ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը։

​Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցին անդամակցում է 54 երկիր։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։

«Չափազանց յուղոտ է Հայաստանի համար». ինչպես է Սուսլովը «ճնշել» դիվանագետ Հարությունյանին

Հայաստանը Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անդամ (առաջին անգամ՝ 2004-2006 թթ.)՝ վերահաստատելով կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և Խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։