Դատարանների գործունեությունը թեթևացնող օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովը հաշտարարի ինստիտուտ ստեղծելու մասին օրինագիծ է ընդունել։ Այն թույլ կտա կրճատել դատական գործերի քանակը և թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ազգային ժողովն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հաշտարարության մասին» օրինագիծը, որը դատական վեճերի լուծման այլընտրանքային ձևերի ներդրում է ենթադրում։

ԱԱԾ-ն մտավ Երևանի քաղաքապետարան

Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը փաստաթուղթը ներկայացնելիս հայտարարեց, որ հաշտարարի ինստիտուտը հնարավորություն կտա էապես թեթևացնել դատարանի ծանրաբեռնվածությունը։ Օրինագիծը սահմանում է հաշտարարի աշխատանքի սկզբունքները, նրա իրավունքներն ու պարտականությունները, որակավորման շնորհումն ու զրկումը։

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, հաշտեցումը տեղի է ունենում կողմերի համաձայնությամբ։ Հաշտարարին համապատասխան որակավորում տալու և զրկելու իրավունք է ստանում արդարադատության նախարարությունը։

Նշվում է նաև, որ եթե հաշտարարը հասարակական ծառայության անցնի, նրա արտոնագիրն ուժի մեջ կմնա։ Եթե հաշտարարը հրաժարվի ուսումնասիրել գործը, ամբողջ գումարը պետք է վերադարձվի հայտատուին։ Օրինագիծը նախատեսում է նաև հաշտարարի էթիկայի հանձնաժողով ստեղծել։