Երկարատև պատմական ձեռքսեղմումը նախորդեց էլ ավելի երկարատև պատմական զրույցին` Թրամփն ու Կիմ Չեն Ինը մոտ մեկ ժամ դեմառդեմ զրույց են ունեցել։ Դրանից հետո առաջնորդներին միացան խորհրդականներն ու երկու պատվիրակությունների բարձրաստիճան անդամները։
Ընդլայնված կազմով գագաթնաժողովի ավարտից հետո Թրամփն ու Կիմ Չեն Ինը դուրս եկան ու ժպտալով կրկին միմյանց ձեռք սեղմեցին։