Լևոն Տեր–Պետրոսյանն իր աճեցրած ծիրանները հյուրասիրել է ռուս քաղաքագետին. լուսանկար

Հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Երևանում հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այս մասին Մարկեդոնովը գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Երևանյան այցիս վերջին օրը հանդիպում ունեցա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եղա նրա նստավայրում, հարցերի լայն շրջանակ քննարկեցինք (հայ-ռուսական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավորում, Հայաստանի իրավիճակն ու միջազգային իրադրությունը)», — գրում է փորձագետը։

Сергей Маркедонов в гостях у первого Президента Армении Левона Тер-Петросяна

Մարկեդոնովը Տեր-Պետրոսյանից գիրք է նվեր ստացել, որում, պարզվել է, վերահրատարակվել են նաև փորձագետի հոդվածներից մի քանիսը։

«Մի լավ վայելեցի նախագահական հյուրընկալությունը, տանտիրոջ ձեռքով սեփական այգում աճեցրած ծիրան համտեսեցի», — գրել է Մարկեդոնովը։

Քաղաքագետը Երևանում մասնակցել է «Կովկաս-2017» միջազգային համաժողովին։