«Ընդունեք ջերմ շնորհավորանքներս». Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է ՀՀ նխագահի մամուլի ծառայությունը։

Շարժ Մոսկվա–Երևան հարաբերություններում. ինչի՞ մասին չարժե, որ մտահոգվեն Ռուսաստանում

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում»,- նշված է ուղերձում:

Սարգսյանը նշել է, որ մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության և փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը:

«Համոզված եմ, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում ևս բխելու է մեր ժողովուրդների և երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը»,- ասել է Սարգյանը:

Նա Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում: