Միջազգային կարգի ոճաբան Գեորգի Կոտը իր երազանքը կիրականացնի Հայաստանում

Վարսավիրական արվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Գեորգի Կոտը հայ ոճաբաններին կներկայացնի վարսավիրական վարպետության վերջին միտումներն ու ամենանորաձև սանրվածքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Գեղեցկության միջազգային ակադեմիայի ղեկավար, Վարսավիրական արվեստի, դիմահարդարման և մատնահարդարման ռուսական մշակույթի փառատոնի նախագահ Գեորգի Կոտը հունիսի 13–ին Երևանում կանցկացնի բարեգործական վարպետության դաս։

Այս մասին ոճաբանը լրագրողներին ասաց Sputnik Արմենիան մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

Նարինե Աբգարյանն իր հայերեն «Մանյունյան» կծառայեցնի բարեգործական նպատակների

«Սա առաջին բարեգործական նախագիծն է, որը ես անցկացնում եմ։ Իմ 10 հոգանոց թիմն այսօր գալիս է Սոչիից։ Ես երկար եմ նախապատրաստվել այդ միջոցառմանը, և ինձ համար շատ կարևոր էր դա հենց Հայաստանում կազմակերպելը։ Չէ՞ որ մայրս հայուհի է, ի դեպ, նա շատ ուժեղ և խիստ կին է», – ասաց Կոտը։

Վարպետության դասից հետո, որի ընթացքում  Կոտը հայ վարսավիրներին կներկայացնի ամենանորաձև սանրվածքները և ոլորտի վերջին միտումները, տեղի կունենա բարեգործական ճաշկերույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Իսկ հասույթը կտրամադրվի ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը։ Միջոցառման կարգախոսն է` «Արվեստը բուժում է»։

«Վարպետության դասից հետո նախատեսում ենք անցկացնել մեծ շոու, որին ելույթ կունենա հայտնի և հարգված դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ինչպես նաև շոու բիզնեսի այլ աստղեր և գործիչներ։ Ինձ համար շատ հաճելի է, որ մեր նախագծին աջակցել են շատ արտիստներ։ Վերջում ես կհայտնեմ, թե որքան գումար է հավաքվել։ Վաղուց եմ երազել այդ մասին, և եթե մենք կարողանանք օգուտ տալ թեկուզ մի երեխայի, հիանալի կլինի», – նշեց Կոտը։

Նա նաև հավելեց, որ այդ նախագիծը ծառայում է որպես մեկնարկային հարթակ։ Կոտը հույս ունի, որ կհաջողվի կանոնավոր կերպով նման միջոցառումներ անցկացնել նաև այլ երկրներում ևս։