Հայտնի է Հատուկ քննչական ծառայության նոր պետի անունը

Հատուկ քննչական ծառայությունը կղեկավարի Սասուն Խաչատրյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Սասուն Խաչատրյանին նշանակեցին Հատուկ քննչական ծառայության պետ։ Կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին որոշում է կայացրել Խաչատրյանին վեց տարով ՀՔԾ պետ նշանակել։

Սասուն Խաչատրյանը զբաղեցրել է Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Երեւանի դատախազի պաշտոնները։

Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը հունիսի 6-ին հայտարարել էր ծառայությունը լքելու մասին: