Մոսկվայում կհանդիպեն արդյո՞ք վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը. պատասխան Երևանից

Արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Փաշինյանի պատասխանը Ալիևին. բանակցություններ եք ուզում` կլինեն... Արցախի հետ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա կլինի վարչապետի կարգավիճակում նրա առաջին այցը Մոսկվա։ Բացման արարողությանը ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մոսկվայում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպում չի նախատեսվում», – ասաց Եղոյանը։

Հիշեցնենք` Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա հունիսի 14-ին` Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Առաջնության եզրափակիչ խաղը նույնպես կանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտում հուլիսի 15-ին։