Հայ մարզիկը համաշխարհային ֆուտբոլի աստղերի հետ միասին մասնակցեց ինքնագրեր բաժանելու միջոցառմանը։ Այն նվիրված էր 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
ԱԱ շրջանակներում կազմակերպված ամենակարևոր միջոցառումներից մեկին մասնակցեցին նաև Խավին, Կաֆուն, Լոթարը, Մաթեուսը, Ջենարո Գատուզոն, Դավիդ Տրեզեգեն, Դիեգո Ֆորլանը, Խավիեր Ձանետին։
Facebook–ի իր էջում Միկին մի փոքր տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես են ֆուտբոլի աստղերը ինքնագրեր բաժանում։ Րոպեների ընթացքում տեսանյութը մի քանի հազար լայք է հավաքել։