Ճուտիկների արշավանքը․ Վրաստանում հարյուրավոր ճտեր «գրոհել» են Մառնեուլին

Տարօրինակ ու զվարճալի դեպք է տեղի ունեցել Վրաստանում։ Հարյուրավոր հավի ճտեր վազվզում են վրացական քաղաքով։
Sputnik

Մառնեուլիի թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները չգիտես ինչու որոշել են, որ հազարավոր հավկիթներ փչացել։ Նրանք ապրանքը աղբանոց են նետել։ Սակայն մի քանի օրից այս ձվերից հարյուրավոր ճտեր են դուրս եկել։ Հատկանշական է, որ դրանք միաժամանակ են լույս աշխարհ եկել։

Արդյունքում, հարյուրավոր ծվծվացող ճուտիկներ հավաքվել ու ճամփա են ընկել քաղաք, որը դեռ ծնվելուց առաջ մերժել էր նրանց։ Տեսախցիկը հասցրել է ֆիքսել է հավի ձագուկների այս «խաչակրաց արշավանքը»։

Մառնեուլիի քաղաքապետի խոսքով՝ տեղացիներն իրենց են վերցրել որոշ ճտերին։ Անհայտ է, թե արդյունքում քանի ճուտիկ է «ապաստարան» ստացել։