ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018–ին բացմանը մասնակցելու համար Մոսկվա մեկնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս տեղեկությունը կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` հաջորդ շաբաթ ՌԴ մայրաքաղաք կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու և առաջին հանդիպումը դիտելու համար։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018–ի բացումը տեղի կունենա մայիսի 14–ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։
Այս այցը Նիկոլ Փաշինյանի 1–ին այցն է Մոսկվա` վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո։