Երևանում հայտնաբերվել է 56–ամյան ոստիկանության աշխատակցի դին

Ոստիկանության հերթապահ աշխատակիցը մահացել է ծառայություն իրականացնելու ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանում` Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում, հայտնաբերվել է  ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի դին։

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 10-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 17 հասցեում հերթապահություն կատարող ոստիկանության աշխատակցի հետ չի հաջողվում կապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պահակակետի հատակին հայտնաբերել են 1962թ.–ին ծնված Թ. Ե.-ի դին:

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։