Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը

Աշխարհի առաջնության 1–ին` Ռուսաստան– Եգիպտոս ֆուտբոլային հանդիպման հանդիսատեսը կդառնա նաև ՀՀ վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթվա ընթացքում կմեկնի Մոսկվա։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Կեցցեք դուք». Լուկաշենկոն Սոչիում հանդիպել է Փաշինյանի հետ

«Այո, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը և կդիտի առաջին` Ռուսաստան—Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը»,–ասաց Եղոյանը։

Նշենք, որ այս պահին ՀԱՊԿ հավաքին մասնակցելու նպատակով Ալմաթիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս, լրագրողների հետ զրույցում, հաստատել էր ՀՀ վարչապետի` Մոսկվա սպասվող այցի մասին տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի 2–րդ այցն է Ռուսաստանի Դաշնությունը։ Առաջինը կայացել է մայիսի 14–ին։ Այն աշխատանքային այց էր. Վարչապետը մեկնել էր  Սոչիում Բարձրագույն եվրասիական խորհրդի նիստին մասնակցելու։