Արծրուն Հովհաննիսյան. Գյուննութն այնպիսի միջանկյալ դիրք ունի, որ լիարժեք վերահսկողություն ո՛չ մեր, ո՛չ նրանց կողմը չի կարող ունենալ
© Sputnik
Հովհաննիսյանի խոսքով` ավերված գյուղի մի արվարձանում մեր դիրքերն են, մյուսում դիրքեր ունեն։
«Հաշվի առնելով լարվածության թուլացման հանգամանքը և այն, որ ադրբեջանական կողմն այս հատվածի վերաբերյալ առաջին անգամ է նման խնդրանքով դիմել, մենք մարդասիրական նկատառումներից ելնելով` թույլատրել ենք մի քանի ադրբեջանցիների մոտենալ իրենց գերեզմաններին, հարգանքի տուրք մատուցել և հեռանալ»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի միջազգային կառույցների ներկայացուցիչներ չեն ուղեկցել նրանց։ Ադրբեջանցիները սպիտակ դրոշներով են մոտեցել Գյուննութին։