ՌԱԴԻՈ

Մակունց. «Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը»

Մշակույթի նախարարը պատրաստ է լինել այն առաջամարտիկը, որը նախարարությունը տեղափոխում է մարզ:
Sputnik
Լիլիթ Մակունց. պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նախարարը նշեց Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրներն ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, մյուս նախարարությունները ևս պետք է իրենց գործունեությունն այլ մարզեր տեղափոխեն, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացման մոդելը տեսնել ու տրամաբանություն ապահովել»,- նշեց նախարարը:

Մակունցը խոստացավ նաև առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել Գյումրի՝ այս անգամ արդեն մշակութային քաղաքի՝ այդ թվում Երկրագիտական թանգարանի կառույցի և ֆիլհարմոնիկ դահլիճի խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի կինը հուզվեց Գյումրիում ու չկարողացավ խոստումը կատարել

«Անպայման պետք է վերադառնամ ու միասին քննենք այդ խնդիրները, տեսնենք, թե որ օջախից ենք սկսում վերակառուցել և վերակարգավորել»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով` Գյումրու նախկին հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի դիմումն արդեն մակագրվել է փոխնախարարին:

Նախարարը նաև անդրադարձավ Գյումրիից ժամանակին տեղափոխված Մինաս Ավետիսյանի որմնանկարներին` նշելով, որ բոլոր այն կտավները, որոնք չեն գտնվում այնտեղ, որտեղ պետք է գտնվեն, պետք է վերադարձվեն։