Օդի ջերմաստիճանը մի քանի օրից կրկին կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին հնարավոր չի լինի խուսափել անձրևից, ամպրոպից, քամուց,որոշ հատվածներում էլ` կարկուտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 9-ին և 10-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

«Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, հունիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,- հայտնում է «Հիդրոմետը»։

Երևանում հունիսի 9-ին և 10-ին անձրևի հավանականությունը փոքր է։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 27-29, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։