Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ում փորձել է Կիրկորովի «դիմակը»

Հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ինչպես միշտ իր ոճի մեջ է. նա Instagram-ում զվարճալի տեսանյութ է հրապարակել իր բաժանորդների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար, Comedy Club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանն իր էջում զվարճալի և կարճ տեսահոլովակ է հրապարակել ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ։

Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է Հենրիխին` նախկին թիմի դարպասը գրավելու կապակցությամբ

արիկը սելֆի տեսանյութ է նկարում և փորձում ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վյուրստի «դիմակը» («Եվրատեսիլ 2014»-ի հաղթող), իսկ հետո տեսախցիկը շրջում դեպի փոփ արքայի կողմ։

Կոնչիտայի դիմակը լիովին փոխում է Մարտիրոսյանի դեմքը, իսկ ահա Ֆիլիպը գրեթե չի փոխվում։

«Nothing changed` ոչինչ չի փոխվել», — գրել է Գարիկը։

Հայ հումորիստի բաժանորդներին ուրախացրել է տեսահոլովակը, նրանք Մարտիրոսյանի տեսանյութը ողողել են մեկնաբանություններով. «Ֆիլիպը չի փոխվել», «Երկու հայը հանդիպել են և ռուսերեն են խոսում», «Տրամադրության գույնը` կապույտ» (Կիրկորովի նոր երգի անվանումը` խմբ.), «Կիրկորովը գեղեցիկ է», «Լրիվ Կոնչիտա է», գրել են օգտատերերը։