Մինչ տնտեսական լուրջ ծրագիր ներկայացնելը նախ պետք է հասկանալ` տնտեսական համակարգն ինչ վիճակում է, ինչ իրական եկամուտներ են գոյանում, որքան է ստվերը, կոռուպցիան ինչ եկամուտներ է կլանում և այդ եկամուտները երկրում են, թե երկրից դուրս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով երեկ ԱԺ-ում քննարկված ու հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Չմոռանանք, որ այս ծրագրի համատեքստն այն նույն բյուջեն է, որը հաստատել է այդ նույն Հանրապետական կառավարությունը, և դա օրենք է, որն այսօր ընթացքի մեջ է։ Այս կառավարություն իրականացնում է այն մեծ հաջողությամբ, համենայնդեպս, մենք խնդիրներ չենք տեսնում»,- ասաց Մարգարյանը։
Տնտեսագետի կարծիքով` հաջորդ տարվա բյուջեում ու կառավարության գործունեության ծրագրից բխող միջոցառումների ծրագրում արդեն կարտացոլվեն բոլոր այն սև գանձարկղերի մուծումներն ու ֆինանսական հոսքերը, որոնք մինչ այժմ անտեսանելի են եղել։
Մարգարյանը չի բացառում, որ սեպտեմբերին կառավարությունը որոշ վերանայումներ կանի ընթացիկ տարվա պետական բյուջեում` դրանում երևակելով նաև այդ ընթացքում բացահայտված փողերը։
ՀՀկառավարությանգործունեությանծրագիրնԱԺ–նհաստատեցհունիսի 7-ինիստում։Այնբաղկացածէ 7 կետից` կառավարությանգործունեությանհիմնականուղենիշներ, արտահերթխորհրդարանականընտրություններինախապատրաստում, արտաքինևներքինանվտանգությանապահովում, պայքարկոռուպցիայիդեմ, ազատ, արժանապատիվևերջանիկքաղաքացի, տնտեսությանշարունակականզարգացումևՀայաստան-սփյուռքկապեր։