Նարեկ Սարգսյանն ու Մարտին Սարգսյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում պաշտոնատար 2 անձ ազատվեցին զբաղեցրած պաշտոնից։ Նրանցից մեկը Երևանի նոր բարձրահարկերի հեղինակ Նարեկ Սարգսյանն է, մյուսը` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանն այսօր, կառավարության որոշմամբ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Արմավիրն ու Սյունիքը նոր մարզպետներ ունեն

Նշենք, որ Մարտին Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Նարեկ Սարգսյանն էլ ընթացիկ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, իսկ մինչ այդ երկու տարի զբաղեցրել է Քաղաքաշինության նախարարի պաշտոնը: