Արմավիրն ու Սյունիքը նոր մարզպետներ ունեն

Հայաստանի բոլոր մարզերում մարզպետների նշանակումն արված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ Արմավիրի և Սյունիքի մարզերը նոր մարզպետներ ունեն: ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արմավիրի մարզպետ նշանակվեց Գագիկ Միրիջանյանը, իսկ Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը:

«Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենը` Արմավիրի մարզպե՞տ

Օրակարգային մեկ այլ հարցով էլ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվեց Վահե Հակոբյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ Աշոտ Ղահրամանյանը:

Սյունիքի և Արմավիրի մարզերը միակն էին, որտեղ նոր մարզպետներ դեռ չեն նշանակվել:

Հիշեցնենք` Աշոտ Սիմոնյանը նշանակվել էր Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում:

Լոռու մարզպետ էր նշանակվել Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։