Հայաստանի անապահով քաղաքացիների համար լույսի գինը կարելի է մեկ քառորդով նվազեցնել. նախարար

Ծախսերը պատրաստ է իր վրա վերցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանի ոչ հարուստ քաղաքացիների համար էլեկտրականության սակագները կարելի է նվազեցնել 10 դրամով, այսինքն` մոտավորապես մեկ քառորդով` խմբ.)։ Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարեց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Էժան սակագինը Հայաստանի համար` կրկնակի գնով

Հանրապետությունում անապահով ընտանիքների թիվն, ընդհանուր առմամբ կազմում է 110-120 հազար (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրանց թիվը ստույգ կպարզի «Էլցանցերից»)։

ՀԷՑ–ի կառավարող «Տաշիր գրուպը» (պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին) համաձայնել է նվազեցնել սակագինն իր շահույթի հաշվին` չկրճատելով ֆինանսական շրջանառությունը, նշանակում է` եկամտահարկը, հավելեց նախարարը։

«Դա լավ է, բայց պետք են լրացուցիչ քննարկումներ։ Մասնավորապես, պետք է հասկանալ` չկա՞ն արդյոք կոռուպցիոն ռիսկեր «Էլեկտրացանցերում» և «Գազպրոմում»։ Ձեզանից ակնկալում եմ այդ հարցի ուսումնասիրություն», – հայտարարեց Փաշինյանը։

Հարցը լրացուցիչ կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։