Վլադիմիր Պուտինը խոսել է իր իրավահաջորդի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է, թե երբ երկրի պատասխանատվությունը ստանձնող կառավարիչների երիտասարդ սերունդը կմեծանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հաջորդող` դասական իմաստով չկա, նրան կընտրի Ռուսաստանի ժողովուրդը։

Պուտինը կապույտ աքաղաղ է նվեր ստացել

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ կապի ժամանակ` պատասխանելով իր հաջորդողի մասին հարցին։

Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ միշտ է մտածում այդ հարցի շուրջ։

«Իհարկե, ես մտածում եմ, որ մեզ մոտ կառավարիչների նոր, երիտասարդ սերունդ մեծանա, պատասխանատու մարդկանց սերունդ, որոնք կկարողանան ստանձնել Ռուսաստանի համար պատասխանատվությունը», – նշել է Պուտինը։