Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն ընդունվեց

Ազգային ժողովն ընդունեց նոր կառավարության ներկայացրած ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Շուրջ 10 ժամ տևած լարված քննարկումից հետո ԱԺ-ը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը: Այն հաստատվեց ՝ 62 կողմ, 39 դեմ ձայներով: Կառավարության ծրագրի ընդունումով, փաստորեն, սպառվեց ԱԺ-ը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սահմանադրական դրույթը:

Ինչպես կառավարության ծրագրին կքվեարկի ՀՀԿ–ն. պարզաբանում է Վահրամ Բաղդասարյանը

Մինչ ծրագրի ընդունումը Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ մեկ տարվա ընթացքում ինքը հրաժարական կներկայացնի՝ ապահովելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սահմանադրական վերջին հնարավորությունը: Նա նաև հայտարարել էր, որ կառավարության ծրագիրը ներկայացվել է առավելագույնը 1 տարի ժամկետով և դրա հիմնական նպատակն է նախապատրաստել ընտրական նոր համակարգը՝  խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Ծրագի՞ր է, թե՞ երազանքների հուշագիր. Շարմազանովը` կառավարության ծրագրի մասին

Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` երբ է հրաժարական տալու