Զվարճալի դեպք Մոսկվայում. բադը մարդ է ծեծել

Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած զվարճալի դրվագը նկարահանվել է։ Կադրերում երևում է, թե ինչպես է բադը պաշտպանում իր ձագերին մոտեցող մարդուց։
Sputnik

Sputnik–ի տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդը խանգարում մայր բադին և նրա ձագերին զբոսնել մաքուր օդին։

Տղամարդը տեսել է Մոսկվայի փողոցով զբոսնող բադին` իր ձագերի հետ։ Նա ակնհայտորեն ցանկացել է օգնել նրանց` չհայտնվել անիվների տակ։ Սակայն մայր բադը նրան սխալ է հասկացել։

Տղամարդը փորձել է մոտենալ նրանց, սակայն բադը հարձակվել է նրա վրա։

«Փրկիչը» փախուստի է դիմել, սակայն պատահական վկաներին հաջողվել է նկարահանել ծեծը։